f

Անկախ

Փախստականներին կենսաթոշակ տրվում է անվերապահ, բոլոր դեպքերում. Գևորգ Դանիելյան


Տևական ժամանակ անց արցախահայությանը, վերջապես, վերապահվեց փախստականի կարգավիճակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերը միանգամայն իրավաչափ էին, սակայն անհասկանալիորեն սեփական անհիմն մեկնաբանություններով հանդես Կառավարության անդամներ (Խաչատրյան, Միրզոյան), որոնք աղավաղեցին ողջ փաթեթի գաղափարը, պնդելով, թե իբր կենսաթոշակի իրավունքը կծագի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո: Կենսաթոշակի և մի շարք այլ սոցիալական իրավունքներ ծագում են իրավունքի ուժով՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու պահից, ինչը իմպերատիվ ամրագրված է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով:

Իսկ «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «ii» ենթակետի համաձայն, եթե ընդունող երկրում կենսաթոշակներ տրվում է հիմնադրամներից, ապա փախստականներին այն տրվում է պետական բյուջեից, այսինքն՝ կենսաթոշակ տրվում է անվերապահ, բոլոր դեպքերում:

Հ.Գ. Հուսանք, որ այս պաշտոնյաների, ըստ էության, ոչ պաշտոնական մեկնաբանությունները հետևանք չեն ունենա»։

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում գործադիրը  հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Որոշմամբ առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ԼՂ-ից բռնի տեղահանված որոշակի մեծ խումբ անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով, և ովքեր համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կճանաչվեն փախստական՝ ձեռք բերելով փախստականների համար «Փախստական և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:

Հայաստան Գևորգ Դանիելյան ՖԲ Գրառում տեղահանված արցախցիներ փախստականներ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին