f

Անկախ

«Իրավունք». Ինչու է կատաղել ԳՇ պետը


«Իրավունք» թերթի հավաստի աղբյուրը փոխանցեց, որ մոտ 10 օր է ինչ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը մի տարօրինակ ներքին հրաման է իջեցրել ՊՆ աշխատակիցների համար։ Բանն այն է, որ վերոնշյալ համակարգի քաղծառայողների եւ զինծառայողների համար հատկացված են թվով 13 հատ հատուկ ավտոբուսներ, որոնցով առավոտյան եւ երեկոյան ժամերին սպասարկում են վերջիններիս։ Այս գործառույթը պատկանում է ԳՇ-ին, սակայն անհայտ պատճառներով պրն Ասրյանը ներքին հրաման է տվել, որպեսզի այդ ավտոբուսները երեկոյան ՊՆ շենքին մոտենան ոչ թե ժամը 18։00-ին, այլ 18։30-ին։

Այս մոտեցումը զայրույթ է առաջացրել աշխատակիցների կողմից, ովքեր մեզ փոխանցեցին, որ իրենց աշխատանքային ժամն ավարտվում է ուղիղ 18։00-ին եւ իրենք ստիպված են լինում եւս կես ժամ սպասել։ Բանն այն է, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր մարզերի բնակիչներ են եւ իրենց ընդհանրապես ձեռք չի տալիս այդ ժամին աշխատանքից դուրս գալը։ Ներքին կարգով փորձել են հասկանալ, արդյո՞ք աշխատաժամերի մեջ եղել են փոփոխություններ, սակայն պրն․ Ասրյանի հրամանով շրջաբերական է իջեցվել, որտեղ հատուկ նշվել է, որ աշխատաժամերը սկսվում են առավոտյան 09։00-ին եւ ավարտվում 18։00-ին, բայց ավտոբուսների ուշ մոտենալու համար որեւէ բացատրություն չի տրվել։

ՊՆ շենքում զինվորականները ստիպված են եղել ասելու, որ պարտավոր են ենթարկվել հրամանին, իսկ ահա քաղծառայողները այդպես էլ չեն հասկանում, թե ինչու պետք է հավելյալ կես ժամ ստիպված լինեն մնալ այդ շենքում։

Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է ԳՇ պետը մեկ այլ անհասկանալի ներքին հրաման է տվել նշելով, որ շենքի ներսում գտնվող երկու լիֆտերից մեկից որեւէ մեկը իրավունք չունի օգտվելու։ Այդ հատուկ լիֆտի պահերով պրն Ասրյանը թեթեւ նամյոկ է արել, որ, երբ նա այդ շենք է մտնում չպետք է սպասի լիֆտին, այն պետք է միշտ բաց դռներով իրեն դիմավորի։

Դե եկ ու հասկացի, ինչո՞ւ է կատաղել ԳՇ պետը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՀՀ ԶՈՒ ԳՇ Հայաստան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին