ԱՄՆ-ի ևս 900 զինծառայողներ կտեղակայվեն Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն ամրապնդելու համար, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը, հաղորդում է CNN-ը:
Ռայդերը հավելել է, որ տվյալ ստորաբաժանումները չեն տեղակայվի Իսրայելում և «նախատեսված են աջակցելու տարածաշրջանային զսպման ջանքերին և էլ ավելի բարձրացնելու ԱՄՆ ուժերի պաշտպանության կարողությունները»:
Պենտագոնն ավելի վաղ հայտարարել էր THAAD և Patriot մարտկոցների տեղակայման մասին։