f

Անկախ

Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. Վիգեն Սարգսյան


Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր դեմ  նախաձեռնված քրեական վարույթին։

«Մամուլը զբաղեցնելու և հանրության համար նոր զվարճանք բեմադրելու համար դատախազությունը իմ դեմ «նոր քրեական վարույթ» սկսելու մասին ամպագորգոռ հայտարարություն է տարածել: Իրականում, խոսքը վերաբերում է այն նույն գործին, որ Հայաստանի բոլոր քննչական ատյաններով կարում էին դեռ 2019թ-ից:

Գործը նույնն է. հայ քննիչն ու դատախազը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրում են առ այն, որ ՊՆ բնակելի շենքից բնակարաններն առաջնահերթ հատկացվել են առնվազն հինգ տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին: Նրանք պնդում են, որ ես դա արել եմ «խմբային շահերից ելնելով», չարամիտ դիտավորությամբ:

Նորությունն էլ հետևյալն է. գործով բացի ինձանից անցնող բոլոր «մեղադրյալների» մասով վարույթը կարճվել է: ՊՆ հանձնաժողովի անդամներին որպես մեղադրյալ ներգրավելուց և դատվելու սպառնալիքով նրանցից քննիչների թյուր պատկերացմամբ «հարմար» վկայություններ կորզելուց հետո, նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրել են: Ըստ համաներման մասին 2018թ. օրենքի նրանց հանդեպ վարույթի հարուցումն ի սկզբանե պետք է մերժվեր: Բայց արի ու տես, որ 2018-ին ընդունված համաներումը կիրառվում է միայն իմ դեմ «մեղադրական» փաթեթն ամփոփելուց հետո:

Կհիշեք, որ երբ այս կրկեսը մեզ լավ հայտնի պատճառներով նոր թափ ստացավ 2023-ի փետրվարին, ես հորդորեցի հրապարակել իմ «հանցավորության» հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Իհարկե դա չարվեց: Բայց արի ու տես, որ մի փոքր ուսումանսիրելով հարցը քննչական մարմինն հանգել է այն եզրահանգման, որ իրոք այն տասներկու տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր վարույթն, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց զրկել են «տուժողի» կարգավիճակից:

Նորայր Նորիկյանի վստահորդներն օգտագործվեցին նեղ շահադիտական խմբային նպատակներով և դուրս նետվեցին (տե՛ս քննչական մարմնի որոշումից համապատասխան հատվածը): Ցավում եմ « նախկին տուժողների» համար, քանի որ վստահ եմ, որ նրանց մեջ է՛լ կան ազնիվ մարդիկ: Բայց, կարծում եմ, մի փոքր մտածելու պարագայում, իրենք պետք է հասկանային, որ իրենք ընդամենը միջոց են:

Իհարկե, առանց խախտված իրավունքի գործ չի լինում, և սուրբ վայրը պարապ չթողնելու համար քննիչները հավաքագրել են 30 նոր «տուժող», ում, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականցնող շատ օրինակելի համհարզ-սպան, և շատ ուրիշներ: Միակ պատճառը, որ ես այդքան վստահ խնդրում էի հրապարակել ցուցակներն այն էր, որ ես համոզված էի և համոզված եմ, որ այդ որոշումների կայացման մեջ չկար շահագրգռվածության որևէ նշույլ, կոռուպցիոն որևէ հատկանիշ: Կար միայն այդ պահի նեղ հնարավորություններն առա՛վել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում:

Այսիպիսով, իմ խնդրանքի առաջին մասը բավարարվել է: Բնակարան չստացածների ցանկը հրապարակվել է և քննչական մարմնի կողմից էլ հաստատվել, որ նրանց իրավունքները չեն խախտվել: Մնում է ուժ գտնել և հրապարակել բնակարան ստացածների ցանկը` նշելով նրանց վաստակը Զինված ուժերի համար: Դրա օրն էլ կգա:

Միայն մի հարց. 2018-23 թթ հեչ բնակարան չի՞ կառուցվել ՊՆ-ի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ այս 30 տուժողները, ում ՊՆ-ն, ըստ մեղադրական կողմի պետք է բնակարանով ապահովեր դեռ 2018-ին մինչ օրս բնակարանավորված չեն: Անհասկանալի է: Իմ մշակած ծրագրով այս հինգ տարիների ընթացքում բնակարան էին ստանալու 5,000 սպայական ընտանիք: Ո՞ւր են այդ բնակարանները: Իմ շատ սիրելի՛ զինծառայողներ, ովքեր հիմա նոր տուժող են կարգվել, ցավով զգուշացնում եմ, որ ձեզ է՛լ ընդամենն օգտագործում են իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարում: Եթե ձեր մասին մեկ գրամ մտածեին, դուք արդեն ձեր նոր տներում կբնակվեիք»:

Վիգեն Սարգսյան քրեական գործ Հայաստան ՖԲ Գրառում

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին