f

Անկախ

ՌԴ-ն մտադիր է պարզել ՀՀ վարչապետի խոսքերը անվտանգության գծով հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին. Պեսկով


Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ակնկալում է տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին»։ Այս մասին լրագրողներին ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։

«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ն ընդունել որպես սկզբնաղբյուր, ուստի պետք է դեռ հասկանալ, թե ինչի մասին է խոսել պարոն Փաշինյանը։  Եվ իհարկե, մենք մեր հայ բարեկամների հետ խոսակցությունում ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն այս հաշվով։ Եվ իհարկե, Ռուսաստանին եւ Հայաստանին հարիր չէ շփվել թերթերի, մանավանդ  Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի մենք շարունակում ենք խոսակցությունը, երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ, եւ կշարունակենք անել դա, մենք շատ լայն օրակարգ ունենք»,- նշել է Պեսկովը։

 

 

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձերը՝ օգնելու Բաքվին եւ Երեւանին այնուամենայնիվ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը»։

«Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ ավելի դրական կենսամակարդակի դուրս գալու համար»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթի հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ ՀԱՊԿ անգործությունն «ըստ էության, հանգեցրին մեզ այն որոշմանը, որ մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում»։

Փաշինյանը թերթի հարցազրույցում նաեւ նշել էր, որ Երեւանը հարցականի տակ չի դնում ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը Հայաստանից եւ փորձում է «հասկանալ, թե որն է ՌԴ եւ ՀԱՊԿ նման պահվածքի պատճառը աշխատանքային հանդիպումների եւ այլ ձեւաչափերի շրջանակում»։ Հայաստանի վարչապետը ավելացրել էր, որ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, «որովհետեւ այժմ կողմերը գտնվում են դիրքորոշումների ընկալման հարցերի քննարկման փուլում», չեն ցանկանում «սխալվել միմյանց հասկանալու հարցում»։

Նիկոլ Փաշինյան Դմիտրի Պեսկով ՀԱՊԿ Ռուսաստան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին