f

Անկախ

«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրվարույթ


Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով օտարելու նպատակով, Երևանի Կենտրոն համայնքին նվիրաբերված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել է: Նշված ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է օտարումից մի քանի օր առաջ՝ 2001 թվականի օգոստոսի 31-ին:

2001 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետի և «Սոգլասիե- Արմենիա» ՍՊ ընկերության միջև օրենքի խախտմամբ կնքվել է նշված տարածքում գտնվող՝ 6198 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ 99 տարի ժամկետով:

Հետագայում` 2002 թվականի մարտի 4-ին, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ կետը (մինչև Հողային օրենսգրքի ընդունումը՝ 2001 թվականի մայիսի 2-ը, հողի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձինք ձեռք են բերում հողամասի վարձակալության իրավունք և, հողի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելու պայմանով, այդ անձինք, իրենց ցանկությամբ, հողամասերի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք), գրանցել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Մինչդեռ, վերոնշյալ ընկերությունը Հողային օրենսգրքով սահմանված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում  որպես իրավաբանական անձ գրանցված չի եղել: Հետևաբար, մինչև 2001 թվականի մայիսի 2-ը չէր կարող այդ հողամասի նկատմամբ ունենալ օգտագործման իրավունք, այդ հանգամանքի ուժով ձեռք բերել վարձակալության իրավունք, ինչը հնարավորություն կտար հողամասի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելու պայմանով հողամասի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք։ Արդյունքում՝ Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ապօրինի դադարել է:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Հայաստան Գլխավոր դատախազություն

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին