ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից չի զեկուցվում 41-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՎՐՈՖՈՒՐՆԻՏՈՒՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,
- «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին և այլ հարցեր: