Այսօր Երեւանի նորընտիր ավագանին արտահերթ նիստ է գումարել: Նիստի օրակարգում են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ եւ երեք փոխքաղաքապետներ ընտրելու հարցերը:
Ըստ նախագծերի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրվել է Արմեն Փամփուխչյանի թեկնածությունը: Փոխքաղաքապետների թեկնածուներն են Լեւոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Սարգիս Մադաթյանը:
Նշենք, որ նախօրեին դադարեցվել էին Սուրեն Գրիգորյանի ու Սարգիս Մադաթյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Նշենք նաեւ, որ Սարգիս Մաթադյանը «Հանրապետություն» կուսակցությունից է: