Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում է ավագանու 48 անդամ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը Արմեն Գալջյանն է, քարտուղարը՝ Նուարդ Վարդանյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին: