f

Անկախ

Միշուստինն ակնկալում է մինչև տարեվերջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագրի ստորագրումը


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի հետ հանդիպմանը։

«Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շնորհիվ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կբացվեն։ Այս նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Մենք ակնկալում ենք համաձայնագիր ստորագրել մինչև այս տարվա վերջ»,- ասել է Միշուստինը։

Վարչապետն ընդգծել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի կարևոր գործընկերը։ Նա շեշտադրել է, որ երկրներին կապում են բարեկամական, բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը անվերապահորեն հաշվի առնելու սկզբունքների վրա։ «Ռուսաստանի և Իրանի դեմ հայտարարված անօրինական պատժամիջոցների համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Միշուստինը։

Վարչապետը ներկայացրել է վիճակագրության փաստերը, որոնց համաձայն 2022 թվականի արդյունքներով  երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 350 միլիարդ ռուբլի, ինչը փոխադարձ առևտրի ծավալների ռեկորդային ցուցանիշ է։ «Մենք շահագրգռված ենք ընդլայնել ներդրումային համագործակցությունը, մենք լավ հնարավորություններ ունենք ընդլայնելու խոշոր համատեղ նախագծերը էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։ Նա հանձնարարել է առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական ​​հանձնաժողովին   կոնկրետ նախագծեր քննարկել հաջորդ հանդիպմանը, որը կկայանա Թեհրանում 2023 թվականի դեկտեմբերին։

Աշխարհում Միխայիլ Միշուստին Իրան Ռուսաստան ԵԱՏՄ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին