f

Անկախ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը չի բացառում, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող Ամարասի վանական համալիրը մոտ ժամանակահատվածում կարող է թշնամու կողմից ենթարկվել պղծման կամ ամբողջական ոչնչացման


Ս.թ. հոկտեմբերի 24-ին համացանցում լայն շրջանառվում է մեկ լուսանկար, որով ներկայացվում է, թե Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի տապանաքարն իբրև ոչնչացվել է թշնամու կողմից (հրապարակված լուսանկարը՝ ստորև):

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարում է, որ նշյալ լուսանկարը հին է։ Լուսանկարում երևացող այս տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն այս տապանաքարը 1990թ.-ին ջարդել էին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, երբ վանքն անցել էր նրանց վերահսկողության տակ: Ամարասի վանական համալիրում 2000թ.-ի սկզբին պատրաստվել է տապանաքարի կրկնօրինակը և դրվել մասունքարանում:

Այսպիսով, 2001թ.-ից ի վեր Ամարասում ներկայացված է եղել Սբ. Գրիգորիս կաթողիկոսի երկու տապանաքար՝ 19-րդ դարի վերջին պատրաստված տապանաքարը մշտապես ցուցադրվել է եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ, իսկ նոր տապանաքարը տեղադրված է եղել դամբարանում՝ եկեղեցու խորանի տակ:

Ցավոք, «ԼՈՒՅՍ» հիմնադրամը չի բացառում, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող Ամարասի վանական համալիրը, որը հայ պատմիչների վկայությունների համաձայն հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից և որտեղ 5-րդ դարի սկզբին Սբ. Մեսրոպ Մաշտոցը բացել էր Արցախի առաջին դպրոցը, մոտ ժամանակահատվածում կարող է թշնամու կողմից ենթարկվել պղծման կամ ամբողջական ոչնչացման, ինչպես Արցախի խորհրդանիշ դարձած հայ կրոնական այլ սրբավայրերն ու պատմամշակութային հուշարձանները, որի վառ օրինակը Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է։

Ամարասի վանական համալիրի լիարժեք վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019թ. սեպտեմբերին՝ «ԼՈՒՅՍ» հիﬓադրաﬕ կողմից։

Ծրագրի նպատակն էր ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին։ Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն արդեն գտնվում էին ավարտական փուլում և պետք է ամփոփվեին այս տարվա՝ 2023թ. դեկտեմբեր ամսին։ Ընդ որում, Արցախի ու ողջ հայության քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները չէին դադարել անգամ Արցախի՝ 10 ամիս շարունակ շրջափակված լինելու պարագայում։

Միաժամանակ ներկայացնում ենք Ամարասի վանական համալիրի ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:30-ին՝ պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ արված լուսանկարները։

 

 

 

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ամարասի վանք Լույս հիմնադրամ Արցախ Հայաստան լուսանկարներ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին