f

Անկախ

Կապանցի երկու տղամարդկանց հրազենային վնասվածքներ պատճառած երիտասարդը կալանավորվել է


Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 23.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում հիվանդանոց տեղափոխվածները հանդիպել են 40-ամյա տղամարդու ծանոթին, հենց նա էլ իր մոտ ապօրինի պահվող հրազենից, դեռևս չպարզված պատճառով, կրակել է կապանցի տղամարդկանց «Honda CRV» մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ:

Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և ԱԱԾ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրազենային վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նրա հալիձորցի մտերիմը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՍ 74-ՈՒ» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ նշված ինքնաձիգից է կրակոցն արձակվել:

Ժամը 04.42-ին 32-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանել կատարածը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:

32-ամյա տղամարդը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին