f

Անկախ

Սեպտեմբերի 19-ին պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ արված լուսանկարներ՝ Ամարասի վանական համալիրից


Ս.թ. հոկտեմբերի 24-ին համացանցում լայն շրջանառվում է մեկ լուսանկար, որով ներկայացվում է, թե Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի տապանաքարը ոչնչացվել է թշնամու կողմից (հրապարակված լուսանկարը՝ ստորև):

«Լույս» հիմնադրամը հայտարարում է, որ նշյալ լուսանկարը հին է։ Լուսանկարում երևացող այս տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն այս տապանաքարը 1990թ.-ին ջարդել էին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, երբ վանքն անցել էր նրանց վերահսկողության տակ: Ամարասի վանական համալիրում 2000թ.-ի սկզբին պատրաստվել է տապանաքարի կրկնօրինակը և դրվել մասունքարանում: Այսպիսով, 2001թ.-ից ի վեր Ամարասում ներկայացված է եղել Սբ. Գրիգորիս կաթողիկոսի երկու տապանաքար՝ 19-րդ դարի վերջին պատրաստված տապանաքարը մշտապես ցուցադրվել է եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ, իսկ նոր տապանաքարը տեղադրված է եղել դամբարանում՝ եկեղեցու խորանի տակ:

Ցավոք, «ԼՈՒՅՍ» հիմնադրամը չի բացառում, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող Ամարասի վանական համալիրը, որը հայ պատմիչների վկայությունների համաձայն հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից և որտեղ 5-րդ դարի սկզբին Սբ. Մեսրոպ Մաշտոցը բացել էր Արցախի առաջին դպրոցը, մոտ ժամանակահատվածում կարող է թշնամու կողմից ենթարկվել պղծման կամ ամբողջական ոչնչացման, ինչպես Արցախի խորհրդանիշ դարձած հայ կրոնական այլ սրբավայրերն ու պատմամշակութային հուշարձանները, որի վառ օրինակը Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է։

Ամարասի վանական համալիրի լիարժեք վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019թ. սեպտեմբերին՝ «ԼՈՒՅՍ» հիﬓադրաﬕ կողմից։ Ծրագրի նպատակն էր ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին։ Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն արդեն գտնվում էին ավարտական փուլում և պետք է ամփոփվեին այս տարվա՝ 2023թ. դեկտեմբեր ամսին։ Ընդ որում, Արցախի ու ողջ հայության քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները չէին դադարել անգամ Արցախի՝ 10 ամիս շարունակ շրջափակված լինելու պարագայում։

Միաժամանակ ներկայացնում ենք Ամարասի վանական համալիրի ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:30-ին՝ պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ արված լուսանկարները։

և1(2).jpeg (100 KB)

և2(2).jpeg (100 KB)

և3(2).jpeg (179 KB)

և4(1).jpeg (108 KB)

և5(2).jpeg (155 KB)

և6(1).jpeg (163 KB)

Հայաստան Ամարասի վանական համալիր

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին