f

Անկախ

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները Երեւանում հետաքրքրվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների մասին


ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, աշխատակազմի ղեկավար Ռայմունդ Վունցը, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, գլխավոր ռազմավարական խորհրդական Բերտաալն Քիշը, Պազմանի Պետերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի օգնական Անահիտ Սիմոնյանը։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, գնահատել վերջիններիս այցն այս իրավիճակում և հույս հայտնել, որ հայ-հունգարական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման նոր բովանդակային մակարդակի կհասնեն։

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, տեղակայման գործընթացից, Կառավարության օժանդակության ծրագրերից, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերից։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հատկացված օժանդակության ծրագրերը, առկա մարտահրավերները, խոսել բռնի տեղահանվածների ինտեգրման գործընթացից։

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալը շեշտել է, որ տրամադրված են շարունակական համագործակցության։

Հայաստան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին