Մերձավոր Արևելքի հակամարտությունը չպետք է թուլացնի ԵՄ-ում Ուկրաինային աջակցությունը, հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Նա մտահոգություն է հայտնել Իսրայելի և Գազայի հատվածի հակամարտության պատճառով Ուկրաինայի կողմից քաղաքական ուշադրության շեղման կապակցությամբ։ «Ես իսկապես ակնկալում եմ, որ մենք կարևոր գործընկեր կլինենք Իսրայելի և Պաղեստինի ճգնաժամի կարգավորման հարցում, քանի որ դա վերաբերում է նաև մեր անվտանգությանը և սկզբունքներին, որոնց համար մենք պայքարում ենք Ուկրաինայում, օրենքի գերակայության և նման բաների մասին… Չենք կարող մոռանալ, մենք չենք, մենք կարող ենք հայացքը թեքել Ուկրաինայից... Մենք տեսնում ենք ռուսական նոր հարձակումը, և դա մեզ հիշեցնում է, որ ռուսները սպասում են նման իրավիճակների, որպեսզի նրանք կարողանան վերսկսել իրենց հարձակումները: Իմ հիմնական հույսն այն է, որ մենք կարող ենք ֆինանսավորման միջոցով ազդանշան ուղարկել, որ Եվրոպան հավատարիմ է Ուկրաինայի պաշտպանական նպատակների սահմանմանը: Հակառակ դեպքում դա պարզապես դանդաղեցնում է մեզ և որոշ դեպքերում ապացուցում է, որ մենք այնքան արդյունավետ չենք, որքան կարող էինք»,- ասաց նա։