«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել՝ ալեհավաքի մալուխով խցի ճաղավանդակից կախվելու միջոցով։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում։ Ինքնասպանությունը կանխել են քրեակատարողական հիմնարկի ծառայողները։ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ըստ դատապարտյալի՝ պատճառը առողջական խնդիրներն էին։
«Դատապարտյալը տեխափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, անցել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և վերադարձվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- նշեցին ՔԿԾ-ից։
Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 59-ամյա տղամարդը ցմահ ազատազրկման է դատապարտվել տարիներ առաջ՝ սպանության, սպանության փորձի, ավազակության և հանցավորությանն անչափահասի ներգրավման համար։