f

Անկախ

  ԻՐ ՀԵՔԻԱԹԱՇԽԱՐՀՆ Է ԿԱՆՉՈՒՄ  ՄԻՔԱՅԵԼ ԱՅԳԵՆՑԸ


Խոսք ընթեցողի

 Վերջերս հաճախ էի ձեռքս առնում Միքայել Այգենցի (Միքայել Հմայակի Հովսեփյան) ,Գոհարներ ջավախահայոց բանարվեստիե2023թ. լույս  տեսած ժողովածուն:  Նրա  պարտկերավորմամբ յուրովի են ներկայանում Ջավախքի գունեղ բնաշխարհը և սրտաբաց, անձնանվեր ջավախեցիները: Նույն սրտաբուխ ոգին օրերս զգացի մանուկներին հասցեագրված նրա հերթական  (՛՛Երկնքից ընկան երեք խնձոր՛՛ Հայաստան հրատ., 2023թ.) գիրքը կարդալիս, որը օրգանական շարունակությունն է նրա ՛՛Գույնզգուն թռչուններ՛՛ (2019թ.) ժողովածուի:  Միքայել Այգենցն իր հեքիաթ աշխարհն  է կանչում մանուկներին, նրանց ներկայացնում լուսաբացը, հեքիաթի աղջկան ու տղային, պատասխանում բազմաթիվ  ինչուների, լուծում վեճեր, խարազանում արատները, գովերգում աշխատասիրությունը, բարությունը ու սեր սփռում դեպի կենդանական ու բուսական աշխարհը:  Վերջում  ,Գովք հայոց գրերիե պոեմն է: Հայոց այբուբենին նվիրված շատ ձոներ եմ կարդացել, բայց միանգամայն նոր արժեքներ են Այգենցի պոեմում՝ այստեղ  իշխում են մեր պատմական անցյալի վավերագրերը, հայոց բառ ու բանի սրբացած մասունքներ կան, կորստի ցավ կա ու հավատ ապագային.

 

Ֆե-ն եմ՝  ֆալակն եմ ահեղ:

Ֆրանկ սիրտն եմ – լուսաշող:

Ֆիդայուս երթն եմ անշեղ-

Ավարայրից մինչև Արցախ:

 

Միքայել Այգենցի հեքիաթները իմ համոզմամբ դաստիարակության ինքնատիպ դեղատոմսեր են ու կարող են օգտակար լինել մանուկներին, մանկական կրթօջախների կենտրոնների դաստիարակներին, ծնողական հասարակայնությանը: Ժողովածուն աչքի է ընկնում տպագրության բարձր որակով և խոսուն ու բարձրարժեք գունանկարներով:  

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն ասել ՛՛Հայաստան՛՛ հրատարակչության տնօրեն, իմ լավ բարեկամ Վահագն Սարգսյանին, ով առաջինը ինձ ուղղորդեց Միքայել Այգենցի հեքիաթ աշխարհ: Ավելորդ չեմ համարում ընթերցողին տեղեկացնել, որ Այգենցը ծնվել է 1947թ. Ջավախքի Փոկա գյուղում: 1970-1975թթ.սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտում: Առայժմ հրատարակել է 11 գիրք:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Միքայել Այգենցի Վաղարշակ Ղորխմազյան հեքիաթներ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին