Վարչապետ Բենիամին Նաթանյահուն զգուշացրել է Լիբանանի «Հեզբոլլահ» շարժմանը Իսրայելի հետ պատերազմի երկրորդ ճակատ բացելուց՝ ասելով, որ դա կհանգեցնի Իսրայելի «անպատկերացնելի» մասշտաբով հակահարձակումների, որը «կամայացնի» Լիբանանը, հայտնում է Al Jazeera-ն:
«Ես հենց հիմա չեմ կարող ձեզ ասել, թե արդյոք «Հեզբոլլահը» կորոշի ամբողջությամբ մտնել պատերազմի (Գազայի հատվածում) մեջ», - ասել է Նաթանյահուն Լիբանանի սահմանի մոտ իսրայելական կոմանդոսների համար ճեպազրույցում:
Իսրայելի համար հակամարտությունը «արա կամ մեռիր» կարգախոսն ունի, ասել է նա: