Արցախցիների բռնի տեղահանությունից հետո օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիները առաջին անգամ վիրահատություն են իրականացրել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս օրերին Ստեփանակերտում պարեկող ադրբեջանցի ոստիկան է վատացել:
1999 թ. ծնված Թագիզադե Աթաթուրք Սալիմ օղլուն որովայնի սուր ցավերով դիմել է բժիշկներին, որոնք էլ վիրահատել են նրան, հեռացրել կույրաղիքը:
Հավելենք, որ այս պահին Արցախում գրեթե հայ չի մնացել: