Բացառիկ լազերային վիրահատություններ են կատարվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունքում: Հայտնում են Զինուժ-ի պատրաստած ռեպորտաժում:
Եվրոպայից հրավիրված ուրոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը Հայաստանում մասնագիտական փորձն է փոխանցում հոսպիտալի բուժանձնակազմին:
Լազերային նոր մեթոդով բարեհաջող իրականացվել է 10 վիրահատություն, հոսպիտալում կիրականացվեն ևս մի քանիսը:
Հայաստանում նման վիրահատություն առաջին անգամ է կատարվում: