Իրաքում Այն ալ-Ասադ ամերիկյան ավիաբազան հրթիռաակոծվել է «Կատյուշա» հրթիռներով (MLRS BM-13 - խմբ.), հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակում երկու աղբյուրի։
Նշվում է, որ հիշյալ ավիաբազայում տեղակայված են Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան և միջազգային այլ ուժեր։
Հրթիռային հարձակման հետևանքով բազայի ներսում պայթյուն է որոտացել, հայտնում է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդվում է նաև, որ շաբաթ օրը Այն ալ-Ասադի պաշտպանական համակարգերը որսացել և խոցել են երկու անօդաչու թռչող սարք, որոնք սավառնում էին բազայի մոտ:
Այն ալ-Ասադ ավիաբազան գտնվում է արևմտյան Անբար նահանգում։