Հոկտեմբերի 21-ին Բուենոս Այրեսից Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը հումանիտար օգնություն է տեղափոխում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար: Այս մասին տեղեկանում ենք Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջից:
«Թռիչքը կազմակերպել էին Արգենտինայի արտաքին հարբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի: