44-օրյա պատերազմում մահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողներն աղջիկներ են ունեցել։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Լևոնը դուրս եկավ տանից ու այլևս չվերադարձավ․ ու 2023-ի նույն օրը մենք տուն ենք տանում մեր զույգ աղջիկներին: Ուրախություն ու թախիծ իրար են խառնվել, աննկարագրելի զգացողություն է»,- ասում է Լևոն Մարտիրոսյանի քույրը՝ Փառանձեմը:
«Հենց իմացանք՝ զույգ է, շատ ուրախացանք: Մենք որոշել էինք, որ պիտի մենք երեխա ունենանք. կապ չունի՝ տղա լինի, թե աղջիկ: Տանենք տուն, իրենցով ապրենք, սա է մեզ մնում»,- ասում է Լևոնի հայրը՝ Սուրենը:
Աղջիկներին անվանել են Նանե եւ Նարե:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցել զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ։