ԵԱՏՄ երկրների վարչապետերը կհանդիպեն հոկտեմբերի 26-ին Բիշքեկում (Ղրղըզստան)։ Այս մասին ճեպազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։
«Հոկտեմբերի 26-ին կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Բիշքեկում»,- ասել է Մալկինան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացումը 2030-20455թթ. ընթացքում։ Նախատեսվում է քննարկել համատեղ կոորպորացիոն նախագծերը արդյունաբերության եւ ֆինանսական աջակցության ցուցաբերման ոլորտներում։ Կքննարկվի նաեւ ընթացիկ իրավիճակի եւ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հեռանկարների հարցը։ Վարչապետերը կքննարկեն ապրանքների ծագման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագիրը։ ԵՏՀ-ն կներկայացնի զեկույց գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման ընթացքի մասին։
«Օրակարգում են նաեւ մի շարք կարեւոր հարցեր՝ սերիական արտադրանքի ծագման հավաստագրի գործողության ժամկետի երկարացումը, էլեկտրական էներգիայի փոխադարձ առեւտրի կանոնների հաստատումը ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում, թողունակության որոշման եւ բաշխման կանոնների հաստատումը ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում»,- ավելացրել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչը։