Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի 17-19, երեկոյան՝ 11-13 աստիճան։
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 21-23-ը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։