f

Անկախ

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «ՄԱԿ-ի ԱԽ անդամի կարգավիճակը չարաշահելու, կանխակալ քաղաքականություն վարելու» մեջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակը չարաշահելու, կանխակալ քաղաքականություն վարելու, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում աշխարհաքաղաքական ինտրիգներ վարելու համար»։

Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Արցախն էթնիկ զտումների ենթարկած Ադրբեջանի նախագահը նշել է, թե «ընդհանուր առմամբ, մարդկության գաղութային պատմության արյունալի հանցագործությունների մեծ մասը կատարվել է Ֆրանսիայի կողմից» և ֆրանսիական բանակին մեղադրել «զանգվածային սպանությունների մեջ»։

«Ֆրանսիան, որը պետք է ամաչի արյունալի հանցագործություններով հարուստ իր գաղութային պատմության համար, կատարված վայրագությունների համար ներողություն խնդրելու փոխարեն՝ խոսում է այլ երկրներում «հորինված» էթնիկ զտումների մասին։ Այս երկիրը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակը՝ կողմնակալ քաղաքականություն վարելով և տարբեր տարածաշրջաններում աշխարհաքաղաքական ինտրիգներով զբաղվելով»,- ասել է Ալիևը։ Բացի այդ, նա չի մոռացել Հայաստանին ու նրա դաշնակից Ֆրանսիային անհիմն մեղադրել «ականային ահաբեկչության մեջ»։

Հավելենք, որ Հայաստանի դեմ Ադրբեջանը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային ատյանին էր դիմել ականների հարցով, սակայն դատարանն արդեն երկու անգամ մերժել է Բաքվի դիմումը ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։
 

Իլհամ Ալիև Ֆրանսիա Աշխարհում Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին