f

Անկախ

Բեռլինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ ավելի քան հարյուր ոստիկան է տուժել


Բեռլինում պաղեստինամետ ցույցերի մեկնարկից ի վեր վիրավորվել է ավելի քան 100 իրավապահ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը։

«Բեռլինում հարյուրավոր ձերբակալություններ են գրանցվել, սա ճիշտ մոտեցում է: Միևնույն ժամանակ միայն Բեռլինում բռնի գործողությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 ոստիկան, քանի որ նրանց վրա նետել են շշեր և պիրոտեխնիկա: Ես շեշտում եմ, որ այս բռնությունը անընդունելի է»,- ասել է Ֆեզերը:

Նա վստահեցրել է, որ այդ հանցագործությունները անմիջապես կճնշվեն և քրեական իրավական դաշտում կարժանանան կոշտ և անխուսափելի արձագանքի։

Ամբողջ Գերմանիայում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր ավելի քան 1200 քրեական հանցագործություն է գրանցվել: Ֆեզերի խոսքով՝ այդ ցուցանիշը միայն նախնական է։

Ընդհանուր առմամբ, մինչ օրս ի պաշտպանություն Իսրայելի 211 տարբեր ցույցեր են տեղի ունեցել, կայացել են նաև 129 պաղեստինամետ բողոքի ակցիաներ, 46 հանրահավաք արգելվել է։ ՆԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Գերմանիայում սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է օրենքով, սակայն կան կարմիր գծեր։ Ֆեզերը, որպես այդպիսիք, անվանել է հակասեմական և հակաիսրայելական ոտնձգությունները: Նախարարը նաև հայտարարել է, որ եթե Գերմանիան հնարավորություն ունենա արտաքսել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներին, ապա ստիպված կլինի դա անել։

Գերմանիա Աշխարհում Պաղեստին Իսրայել-Համաս հակամարտություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին