f

Անկախ

Ստաս Նամինի խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, թմրանյութ օգտագործելուց հետո սթափվել է և խոստովանել տատիկի և եղբոր կրկնակի սպանությունը (տեսանյութ)


Ռոք երաժիշտ, Парк Горького և Цветы ռոք խմբերի հիմնադիր Ստաս Նամինի (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, թմրանյութ օգտագործելուց հետո սթափվել է և խոստովանել տատիկի և եղբոր կրկնակի սպանությունը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հրապարակել է խոստովանության կադրերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի տներից մեկում մահացած են գտել հայտնի երաժիշտ Ստաս Նամինի 30-ամյա որդուն և 85-ամյա զոքանչին: Արտյոմ Միկոյանին և վերջինիս տատիկին գտել են դանակի բազմաթիվ վնասվածքներով։

Նամինը լրատվամիջոցներին պատմել է, որ երկար տարիներ չի շփվել Ռոմանի հետ, որը դաժանաբար սպանել է Նամինի հարազատ որդուն և զոքանչին:

Ռոման Միկոյանը Նամինի նախկին կնոջ՝ Գալինայի առաջին ամուսնությունից ծնված որդին է:

«Ես և Գալինան բաժանված ենք ավելի քան 15 տարի։ Ռոմանը մի քանի անգամ անցել է սպանության կասկածանքով գործով, հակված է եղել մոլախաղերի և թմրանյութերի։ Ես երկար տարիներ չէի շփվում նրա մոր հետ, քանի որ կտրականապես հավանություն չէի տալիս նրա ապրելակերպին։ Արտյոմն իր ներհատուկ բարության շնորհիվ խղճաց իր մարգինալ խորթ եղբորը և չխզեց կապը նրա հետ», - մանրամասնել է  հայազգի երաժիշտը։

Նամինի խոսքով՝ իր տղան «միշտ տականք է եղել» և որ ինքը նրան երբեք հարազատ չի համարել։

«Ես հենց նոր իմացա այս մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նա միշտ անարժան և ստոր է եղել։ Նա երբեք իմ ազգականը չի եղել»,- ասել է նա։

Նշվում է, որ Ռոման Միկոյանը դաժանաբար սպանել է տատիկին և եղբորը, քանի որ նրանք իրեն խնդրում էին դադարեցնել թմրանյութեր օգտագործելը և տարբեր տհաճ իրավիճակների մեջ ընկելը: Երիտասարդը, իր պնդմամբ, չի դիմացել այս ամենին և դանակահարել է հարազատներին։ Այս մասին նա պատմել է հարցաքննության ժամանակ։

Նշվում է, որ երեկ Միկոյանը կրկին թմրանյութ է օգտագործել և դրանց ազդեցության տակ սպանել հարազատներին։

Լուսանկարում՝ Արտյոմ Միկոյանը, Ստաս Նամինը, Ռոման Միկոյանը

Ստաս Նամինի (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) Սպանություն Ռուսաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին