f

Անկախ

Աքորիում 50-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նույն գյուղի 22-ամյա բնակչին․ վերջինս կալանավորվել է


2023թ․ հոկտեմբերի 16-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ից  ՀՀ ՆԳն ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Աքորի գյուղում՝ տներից մեկի դիմաց, մահացած անձ կա, վերջինս նույն տան բնակիչ 50-ամյա Ա․Ս․-ն է, որի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր: Անկախին հայտնում են ՔԿ-ից:

Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ։

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 16.10.2023թ.՝ ժամը 21:00-ի սահմաններում, Աքորի գյուղի 2-րդ փողոցում երթևեկելիս խափանվել է  նույն գյուղի 22-ամյա երիտասարդի կողմից վարած «Վազ  2106» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհի բանուկ մասում մեքենան կայանելու առիթով վիճաբանություն է առաջացել  նշված փողոցով իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել ցանկացող, նույն գյուղի  50-ամյա բնակչի և նշված 22-ամյա երիտասարդի հոր՝ 45-ամյա բնակչի միջև: Դրա ընթացքում, ըստ առկա տվյալների, 50-ամյա տղամարդու կողմից հնչել են  սեռական բնույթի հայհոյանքներ, նշված երկու անձինք բռունցքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքին միջամտել է 45-ամյա տղամարդու որդին, ով, «Վազ 2106» ավտոմեքենայի սրահից վերցնելով սուր կտրող առարկա, Ա․Ս․-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, երեք  անգամ հարվածել է վերջինիս ձախ թիկնային հատվածին, կրծքավանդակի առաջային մակերեսի աջ հատվածին և սպանել նրան, որից հետո դիմել է փախուստի:

Նույն օրը՝ ժամը 01:30-ին, 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է իրենց տանը և տեղափոխվել ոստիկանության Թումանյանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ինչպես 22-ամյա երիտասարդը, այնպես էլ տուժողը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ 

Ձեռք բերված փաստերի հիման վրա Աքորի գյուղի 22-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (․․․տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը․․․):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և մեղադրյալը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե Սպանություն Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին