f

Անկախ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Տարվա եղանակները և բլյուզ» համերգային ծրագիրը։ Հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցայինը» սիմֆոնիկ նվագախմբի համար և Էտյուդը հրեական թեմաներով‚ Ալեքսանդր Գլազունովի «Տարվա եղանակները» բալետային երաժշտությունը և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացցոկանտեն։ Դաշնակահարը նշում է‚ որ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը ձայնագրվել‚ հնչեցվել է շատ ու շատ անգամ‚ և դրանցից յուրաքանչյուրը միանգամայն տարբեր է‚ ինքնատիպ։ «Ռապսոդիան բլյուզի ոճով» իսկական հեղափոխություն էր‚ հաղափոխություն բոլորի համար։ Շատ դաշնակահարներ այս գործը կատարում են խորապես դասական ոճով‚ մյուսները՝ միանգամայն այլ կերպ։ Այն‚ ինչ ես զգում եմ այս երաժշտության մեջ‚ ուրախությունն է‚ կյանքի գեղեցկությունը։ Գերշվինն իր արվեստով պարգևում է ներշնչանք։ Ես սիրում եմ այս ստեղծագործությունը. այն կատարելիս իմ զգացմունքների հետ ազատ եմ»‚- ասաց Ջուլիանո Մացցոկանտեն։

Նշենք‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով: Առաջիկա ամիսներին այս նախաձեռնության շրջանակում նվագախմբի ունկնդիրներին, գործընկերներին և բոլոր բարեկամներին հնարավորություն կընձեռվի իրենց նվիրատվություններով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը: Առաջիկա ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տոմսերը կվաճառվեն նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և նվագախմբի հետ տեղում կատարել հանգանակություններ կանխիկ ու անկանխիկ եղանակներով։ Այսօր կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը։ Միասի՛ն օգնենք արցախցի երեխաներին։

Հայաստան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին