f

Անկախ

Պետությունը պարտավոր է երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովել՝ բացառելով բռնության ցանկացած դեպք․ «Զատիկ»-ում տեղի ունեցած բռնության առնչությամբ


Պետությունը պարտավոր է երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովել՝ բացառելով բռնության ցանկացած դեպք «Զատիկ»-ում տեղի ունեցած բռնության առնչությամբ Պաշտպանի կողմից անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանն անմիջապես նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ, իրականացվել է բազմակողմանի քննարկում։

Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` Պաշտպանը խիստ կարևորում է դրա լուծման առնչությամբ անհետաձգելի և կոնկրետ միջոցառումների իրականացումը։

Դեռևս, 2023 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Զատիկ» կենտրոն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների, փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ  ապահովմանը, աշխատողների ռեսուրսի պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը: Արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ (արձանագրված խնդիրներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://ombuds.am/am/site/ViewNews/2519 հղմամբ)։

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ պարտավորությունն է։ Պետք է մանրամասն վերլուծել բռնության կատարման պատճառներն ու նպաստող գործոնները, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան  կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագայում երեխայի նկատմամբ բռնության որևէ դեպք բացառելու նպատակով։

 

Այս համատեքստում պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ։

Լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում ենք հեռացնել և չհրապարակել երեխաներին նույնականացնող որևէ տվյալ՝ բացառելով երեխային թիրախավորելու ռիսկերը և ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը

ՀՀ ՄԻՊ բռնություն Երևանի «Զատիկ» կենտրոն Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին