f

Անկախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2,150 ուսանող արդեն դիմել է Հայաստանի բուհեր, քոլեջներ և ուսումնարաններ


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 սովորող է դիմել ՀՀ քոլեջներ և ուսումնարաններում ուսումը շարունակելու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին,  «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ, իսկ մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի ուսումնական հաստատություններ դիմած  քոլեջների և ուսումնարանների ուսանողները։

«Մեր տպավորությամբ այս համակարգի ուսանողների շուրջ 45-ից 50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար։Բուհական մակարդակում մենք շուրջ 1155 ուսանողներ ունենք, որոնք արդեն հաշվառվել են մեր պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում։ Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է»,-հավելել է նախարարը՝ նշելով, որ ինչպես արդեն տեղեկացվել է, կառավարության նախորդ նիստում ընդունվել է կրթաթոշակի ծրագիրը, որով և քոլեջների, և բուհերի ուսանողները կրթաթոշակով իրենց ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն կստանան։

 

 

«Նախարարության կայքում արդեն հրապարակվել են, բուհերի, քոլեջների և ուսումնարանների ցանկերը և մեր ուսանողները կարող են դիմել այդ հաստատություններից որևէ մեկը, որը հարմար է իրենց, և որտեղ իրականացվում է տվյալ մասնագիտությամբ կրթություն։

Եթե չկա տվյալ մասնագիտությունը, որովհետև ունեցել ենք նաև նման մասնագիտություններ ԼՂ-ում, որոնցով կրթություն չի իրականացվել ՀՀ-ում,նրանք կարող են դիմել հարակից մասնագիտությամբ՝ որևէ հաստատությունում իրենց կրթությունը շարունակելու»,- ներկայացրել է գերատեսչության ղեկավարը։

տեղահանված արցախցիներ կրթություն Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին