f

Անկախ

Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում սադրիչ էր. նա գնում է Զելենսկու ճանապարհով. ՏԱՍՍ


Մոսկվան միանգամայն սադրիչ է համարում հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Մոսկվայում բարձրաստիճան աղբյուրը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի վարչապետը «մեծ քայլերով գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»։

«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք միանգամայն անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել Ուկրաինայի թիվ 3-ի, եթե Մոլդովան համարենք թիվ 2 Ուկրաինա, իսկ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթում ասել է, որ այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախնում էին ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։

Նա ընդգծել էր, որ հայ ժողովուրդը համախմբվել է հանուն սեփական անկախության և ինքնիշխանության, ինչի հետևանաքով էլ, ըստ վարչապետի, մեր պետության դեմ նյութված հերթական դավադությունը ձախողվել է։

Փաշինյանը նաև միևնույն ժամանակ արձանագրել էր, որ Հայաստանին հաջողվել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին հավուր պատշաճի ընդունել, որն անգամ միջազգային գործընկերներին է զարմացրել։

Հայաստան Նիկոլ Փաշինյան Ռուսաստան Եվրախորհրդարան Վլադիմիր Զելենսկի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին