f

Անկախ

Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում է SIA Award Armenia 2023-ի հաղթողներին


Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:

Այս տարի ևս իրականացվեց երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող՝ հեղինակավոր Social Impact Award Armenia. հարթակ, որը կյանքի է կոչվել՝ նշելու հրատապ սոցիալական մարտահրավերները հասցեագրող նորարարական բիզնես լուծումների հաջողությոնները։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։ Այս տարվա մրցանակաբաշխությանը նշանակալի ներդրում է ունեցել Արարատ Բանկը:

Սոցիալական ազդեցության մրցանակաբաշխության առաքելությունն է ուղղորդել սկսնակ սոցիալական ձեռներեցներին իմաստալից և կայուն փոփոխություն բերելու ճանապարհին։ 2009 թվականից սկսած՝ ծրագիրը ոգեշնչել և աջակցել է երիտասարդ նորարարներին ավելի քան 25 երկրում:

Այս տարի ուշադրության կենտրոնում հայտնվեց Ինկուբացիոն ծրագրի տասը բացառիկ մասնակից, որոնց թվում են Gyugh.org, ContestsLAB, Refill App, reuZe, Science Cube, Adapteon, Young Doctor, Dilijanian Strawberry Greenhouse, Bio Cycle և EcoTught ձեռնարկությունները:

Այսպիսով, երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ից 13:00-ը, խոստումնալից այս ձեռնարկություններն իրենց գաղափարները ներկայացրեցին փորձառու ժյուրիին, որի կազմում էին Գևորգ Պողոսյանը (Իմփաքթ Հաբ Երևան), Արման Խաչատրյանը (Codeex), Դիանա Չոբանյանը (ԷկոՀաբ Հիմնադրամ), Սիլվա Մեսրոպյանը (Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտ), Կորյուն Խաչատուրյանը (Հ. Հովնանյան ընտանիքի Հիմնադրամ), Շուշան Քեշիշյանը (Հաբ Արցախ) և Սուրեն Բաբաջանյանը (Արարատ Բանկ):

«SIA-ն եզակի ծրագիր է, որը խրախուսում է ստեղծագործ և նորարար երիտասարդներին՝ ստեղծելու բիզնես մոդել այն սոցիալական մարտահրավերների համար, որոնց իրենց կարծիքով՝ բախվում է հասարակությունը։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ ուղի է, որով մենք կարող ենք կառուցել ավելի լավ և ավելի բարի աշխարհ», - ասաց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Ժյուրիի կողմից հաղթող ճանաչվեց երեք մասնակից՝ ստանալով 1500 եվրոյին համարժեք ֆինանսավորում և բացառիկ հրավեր՝ այս տարի մասնակցելու Սոցիալական ազդեղության մրցանակաբաշխության ամենամյա գագաթնաժողովին, որը նախատեսված է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում: Չորրորդ հաղթողն ընտրվել է համացանցում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքների հիման վրա:

Այսպիսով, այս տարվա Social Impact Award Armenia-ի հաղթողներն են՝

Ժյուրիի մրցանակի հաղթող- Adapteon

Ժյուրիի մրցանակի հաղթող- Contests Lab

Ժյուրիի մրցանակի հաղթող- Gyugh.org

Համայնքային քվեարկության մրցանակի հաղթող- Refill

Social Impact Award 2023-ի յուրաքանչյուր հաղթողին շնորհված 1500 եվրոյին համարժեք դրամական մրցանակը՝  ընդհանուր առմամբ 6000 եվրո, ֆինանսավորվել է Արարատ Բանկի կողմից:

«Social Impact Award-ը հիշեցնում է մեզ հավաքական բարեկեցության կարևորության մասին, իսկ մենք միայն ուրախ ենք, որ այս ինքնատիպ նախաձեռնության մաս ենք  կազմումլ։ Միասնական ջանքերով մենք կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ սոցիալական ձեռներեցությունը կզարգանա, որտեղ ավելի մեծ աջակցություն կստանան սոցիալական խնդիրներ հասցեագրող նորարարական լուծումները, և որտեղ բիզնեսի ուժը կաշխատի հանուն հասարակության բարօրության», - նշեց Արարատ Բանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Արարատ Բանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը, Արարատ Բանի Վաճառքի և բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանը, Հայաստանում EVPA ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։

«SIA-ի նման նախաձեռնությունները շատ կարևոր են, քանի որ դրանք խրախուսում են նորարարությունը և օգնում են կառուցել կայուն հիմքեր Հայաստանում նոր սոցիալական ձեռնարկությունների համար: SIA-ի մի շարք մասնակիցներ վերածվել են իրական դրական ազդեցություն բերող բիզնեսների: Այսպիսով, SIA-ն միայն մրցանակ ստանալու մասին չէ»,- ասաց EVPA-ի հայաստանյան ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանը:

DSC_0407.jpg (93 KB)

DSC_0415.jpg (101 KB)

DSC_0427.jpg (100 KB)

DSC_0431.jpg (87 KB)

IMG_8366.jpg (93 KB)

IMG_8380.jpg (108 KB)

Հայաստան մրցույթներ

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին