Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա Իսրայելի ավիահարվածի հետ կապված մի շարք երկրներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում, հաղորդում է Al Jazeera-ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ նմանատիպ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ռամալլահում (Պաղեստինի ինքնավարություն), Հորդանանում, Թունիսում և Եգիպտոսում։
Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ առնվազն 500 մարդ է զոհվել Ալ-Ահլի արաբական հիվանդանոցի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով։