Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև մառախուղ, 19-ին առանձին հատվածներում ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8, 20-ի գիշերը 5-9 աստիճանով։
Երեւանում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-19-ին սպասվում է անձրև:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +18+19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
- Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+15,
- Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+14,
- Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +15+17,
- Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+14,
- Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+12,
- Տավուշում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+17,
- Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+12,
- Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +13+17,
- Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+21,
- Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+20,
- Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+13,
- Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+21,
- Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+19,
- Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+15: