ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը ժամանել է Իսրայել՝ հանդիպելու երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։
Գեներալ Մայքլ «Էրիկ» Կուրիլայի այցի նպատակն է ավելի լավ հասկանալ Իսրայելի պաշտպանական կարիքները և ցույց տալ ԱՄՆ-ի աջակցությունը հակամարտության ընթացքում, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
Նրա այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարածաշրջանում վարում է մաքոքային դիվանագիտություն, ներառյալ մոտ ութժամյա հանդիպում Իսրայելի ռազմական կաբինետի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես նախատեսում է չորեքշաբթի այցելել Իսրայել։