f

Անկախ

«Փաստ». Ընտանիքի հետ վերամիավորված երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկում կիրականացվի. նախագիծ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության մի շարք որոշումներում: Նշվում է, որ Հայաստանում ներկայում գործում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, որոնք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ են և օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություններ են տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ցերեկային և շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչների միջոցով։

Հաստատություններից երկուսը գործում են Սյունիքի և Շիրակի մարզերում, մեկը՝ Երևանում։ Նախարարությունը կարծում է, որ այս հաստատություններում շուրջօրյա խնամքի բաղադրիչի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ներդնել ընթացակարգեր, որոնք կաջակցեն երեխայի՝ ընտանիքի վերամիավորման գործընթացին, վերամիավորումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկմանը։ Իրավական ակտում իրականացվող փոփոխությունն իր հերթին փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել երեք խնամքի հաստատությունների ստեղծման որոշումներում՝ իրավական տեսանկյունից համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև կառավարության 2005 թ.-ի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ, որտեղ հաստատությունների տիպերի ցանկում անհրաժեշտություն է առաջացել առավել հստակեցնել հաստատության էությունը և գործունեության շրջանակը։

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից երեխաների դուրսգրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները, գործող հաստատություններում ծառայություն ստացող երեխաների տարիքային խմբերի վերաբերյալ անհրաժեշտ ամրագրումներն են ապահովվում հաստատության այդ տիպի սահմանման մեջ, ինչպես նաև երեք հաստատություններում առաջարկվում է սահմանել ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, որոնք կնպաստեն երեխաների սոցիալականացմանը, կխթանեն նոր հմտությունների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը, կնպաստեն ինքնուրույն կյանքի անցման հմտությունների զարգմացմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ընտանիք երեխա Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին