f

Անկախ

Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել


Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Մեզ համար ցանկալի կլիներ, որ գործի վարույթը շարունակվեր և դատական քննության ընթացք ունենար, որովհետև գտնում ենք, որ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել և Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի Հանրապետության դատարանների կողմից։ Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հասկանալի պատճառներով՝ չեն ստացել որոշումը, սակայն գործը փաստացի կարճված է, պաշտպանության կողմին հասած տեղեկությունների համաձայն՝ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մինչև Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախի փաստացի հայաթափումը՝ Արցախում տիրող լարված իրավիճակի պայմաններում հուլիսի 13-ին ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Մինչ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական գերատեսչությունը հաղորդագրություն կատարածեր՝ մամուլում շրջանառության մեջ դրվեցին մտացածին տեղեկություններ՝ նրան կոռուպցիոն բնույթի չարաշահումների մեջ մեղադրելով, մինչդեռ, պարզվեց, որ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Փաստենք, որ այս գործով Վ. Բալասանյանի որդին կարգավիճակ չունի, իսկ Վիտալի Բալասանյանն էլ ձերբակալվել էր խուզարկության ժամանակ , իբր, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Նրանից բացի իրավապահները բերման էին ենթարկել նաեւ նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։

Այժմ, փաստացի, Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է։ Փաստաբանը կարծում է, որ Վիտալի Բալասանյանի որդու վերաբերյալ գործը ևս, պետք է, որ կարճված լինի, սակայն տեղեկություն փաստաբանը չունի, վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քննիչի հետ կապ հաստատել ևս չի հաջողվում։ Նշենք, որ ՀՀ տեղափոխվելուց հետո Վիտալի Բալասանյանը նաև հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ վկայի կարգավիճակով։ Փաստաբանը չմանրամասնելեց, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է Բալասանյանը հարցաքննվել, միայն արձանագրեց, որ Բալասանյանի կարգավիճակն այնպիսին է, որ մտավախություն չի առաջացնում։

Ինչ վերաբերում է Արցախի իրավապահների վարույթում քննվող քրեական գործերի ճակատագրին, ապա փաստաբանը տեղեկություն չունի քրեական գործերով, միայն նշեց, որ իր վարույթում գնտվող բոլոր գործերով, որոնցով անձինք կալանքի տակ են եղել, խափանման միջոցները փոփոխվել կամ վերացվել են, սակայն որոշումները դեռևս չեն ստացել։ Գործերից մեկով էլ, որով անձը մեղադրվում է սպանության մեջ և գտնվում էր կալանքի տակ՝ ՀՀ տարածքում, քանի որ Արցախում բլոկադայով պայմանավորված պահման պայմաններ չկային, սակայն նրա ճակատագրից փաստաբանը տեղեկություն չունի։ Փաստաբանը, միևնույն ժամանակ, արտագնա դատարանների ստեղծման հավանականությունը քիչ է համարում, ավելին, իրավունքների խախտում է տեսնում, քանի որ ՀՀ-ում քրեական վարույթ կարող է նախաձեռնվել, եթե այն անդրադարձել է ՀՀ շահին կամ ՀՀ իրավունքներին, բայց նման տվյալներ առկա չեն, իսկ ՀՀ-ն չի կարող Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ դատավճիռ կայացնել՝ հանուն ՀՀ-ի։


Հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում չեն կարճվում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, ՀՀ-ում Արցախի վերաբերյալ քննվող մյուս գործերը, Ռաֆայել Մարտիրոսյանը նշեց, որ գործը հարուցվել է ՀՀ ՔԿ-ից կողմից, այժմ՝ վարույթը շարունակվում է, բայց գտնվում ենք իրարամերժ վիճակում, իրավունքի բախման խնդիրներ ունենք։

Հարցին՝ արդյո՞ք Արցախի Գերագույն դատարանը ՀՀ-ում չի կարող արտագնա աշխատել, օրինակ, Արցախի նախագահ Շահրամանյանի՝ «Արցախի հանրապետության ինքնալուծարման» ակտը վիճարկելու համար, Մարտիրոսյանը պատասխանեց․«Սահմանադրությունը Արցախի Հանրապետությունը լուծարման ընթացակարգ չի նախատեսում, իսկ դա նշանակում է, որ Շահրամանյանն իր լիազորությունների սահմանն անցել է՝ հրամանագիր ստորագրելով։ Եթե կա իրավական ակտ, ապա դա է վիճարկման ԱՀ Գերագույն դատարանի սահմանադրական պալատի կողմից, իսկ ով պետք է ընթացակարգն իրականացնի։ ՍԴ-ն քննությունն իրականացնում է միայն դիմումի հիման վրա, որը կարող է իրականացնել միայն ՄԻՊ-ը՝ Սահմանադրության 2-րդ գլխով սահմանված պայմանների հիմքով, որ դա անդրադարձել է քաղաքացիների իրավունքների վրա, ինչպես նաև՝ պատգամավորները, Արցախի Հանրապետության ԱԺ-ն »։ Ռաֆայել Մարտիրոսյանն ընդգծում է, որ հրամանագիրը դեռևս չի կարող լուծարման պատճառ կամ պայման հանդիսանալ, որոշումն իրավունքի ուժով հակասահմանադրական է, բայց պետք է իրացնել ճանապարհը՝ ԱՀ նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու համար՝ թե իրավական, թե քաղաքական խնդիրների հետագա չեզոքացման համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Վիտալի Բալասանյան քրեական գործ Արցախ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին