f

Անկախ

Իսրայելական հետքը արցախյան ճգնաժամում. Eurasia Today


Սեպտեմբերի 1-17-ը ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության առնվազն 6 բեռնատար ինքնաթիռ սպառազինություն է տեղափոխել Բաքու Իսրայելի ՌՕՈՒ Օվդայի ռազմաբազայից, հաղորդում է Associated Press-ը: Ադրբեջանը հարձակումը սկսեց 2 օր անց:

Ըստ փորձագետների գնահատականների՝ 2016-2020 թթ.  Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է իր զինանոցի գրեթե 70 տոկոսը, ինչը Ադրբեջանին առավելություն տվեց Հայաստանի նկատմամբ և ամրապնդեց Իսրայելի խոշոր ռազմական արդյունաբերությունը:

Մարտ ամսին Haaretz թերթի հետաքննությունում ասվում էր, որ 2016-2020 թթ. Օվդայի օդանավակայանում գրանցվել է ադրբեջանական ռազմական բեռների 92 չվերթ:

Պարզվեց, որ ավիաչվերթների հանկարծակի վերելքը համընկավ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սանձազերծման հետ:

Ադրբեջանը նախկինի պես ապահովում է Իսրայելի նավթի պահանջարկի առնվազն 40 տոկոսը: Իսրայելը դիմել է Բաքվի նավթի հանքավայրերին 1990-ական թթ. վերջին՝ ստեղծելով նավթամուղ թուրքական Ջեյհան տրանսպորտային հանգույցով և մեկուսացնելով Իրանին:

Հ.Գ. Նշենք, որ սեպտեմբերի սկզբից Իսրայել-Ադրբեջան հաճախացած ռազմափոխադրումների մասին ահազանգում էին նաև մեզանում: «Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են: Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք»,- գրում էր «Հետքը»:

Հռետորական հարց. Հայաստանի  համապատասխան մարմինները չգիտեի՞ն այս մասին: Հանուն ճշմարտության արցախյան ճգնաժամի առնչությամբ հարկ է նշել նաև հայկական հետքը, ավելի ստույգ՝ Հայաստանի գործող իշխանության, բայց այդ մասին Associated Press-ը, ինչպես Արցախի դեպքում, հավանաբար կգրի «հետմահու», երբ իսրայելա-ադրբեջանական զենքը կկիրառվի նաև բուն Հայաստանի դեմ: Կարևորը, որ Իսրայելում Հայաստանի դեսպան է նստած, որը հենց այս գործող իշխանության ծնունդն է: Դա էլ պատահական համընկնում չէ, ինչպես և այն, որ Իսրայելը, ջանասիրաբար Ադրբեջանին Արցախի դեմ զինելով, Արցախի անկումից մի քանի օր անց ստացավ Գազայի անակնկալ ջախջախիչ հարձակումը:

Աղբյուրը՝  Eurasia Today

 

Տարածաշրջան Մերձավոր Արևելք Արցախ Ադրբեջան Իսրայել Գազայի հատված

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին