f

Անկախ

Այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտեր, բայց շահագործում են շինությունը, այսուհետ տուգանվելու են. Ավինյան


Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերի եւ այլ օբյեկտների շինաշխատանքների նկատմամբ վերահսկողության արդյունքում քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից կազմվել է 10 արձանագրություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխ տակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

«Դրանցից 3-ը ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերն են, իսկ 7-ը՝ շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերը»,-ասաց նա:

Ասատրյանը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտել օրենսդրական այն փոփոխությունը, որն իրենց թույլ է տալիս տուգանել այն կառուցապատողներին, որոնք առանց շահագործման թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները. «Առաջին տուգանքը կազմելու է 500-700 հարյուր հազար դրամ, իսկ դրանից հետո շարունակելու դեպքում՝ 1-1,5 մլն դրամ»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Սա նշանակում է, որ այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտեր եւ շահագործման թույլտվություններ, իրենք ենթարկվելու են պատասխանատվության: Նախկինում փաստացի շահագործվում էր, քանի որ պատիժ չկար դրա համար, հիմա հարգելի գործընկերներ, սիրելի կառուցապատողներ, հուսով եմ՝ այս կարեւոր տեղեկատվությունը բոլորիդ կհասնի: Մենք նոր շրջափուլ ենք մտնում, որ բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը: Սա եւս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը  մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար: Հետեւապես խնդրում ենք, հորդորում ենք, որ մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակներում եւ իրականացնել այն նախագծերը, որոնք դուք պարտավորվել եք քաղաքապետարան ներկայացրած փաստաթղթերով»:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին