Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրավիրել է այս շաբաթ այցելել Իսրայել, հայտնում է The Jerusalem post-ը։
Սպիտակ տունը դրական է արձագանքել հրավերին։
Անցած գիշեր վարչապետ Նեթանյահուն Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր հինգերորդ անգամ զրուցել է Բայդենի հետ։
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բայդենին Իսրայել պետությանը Ամերիկայի անվերապահ աջակցության համար։