Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայն է ազատ արձակել պատանդներին՝ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունների դադարեցման պայմանով: Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել գերիներին, սակայն հայտարարում է, որ չի կարող դա անել, քանի դեռ շարունակվում են ռմբակոծությունները։ Նրանց անհրաժեշտ է, որ իսրայելցիները կարճ ժամանակով դադարեցնեն Գազայի ռմբակոծությունները, որպեսզի անվտանգ ազատ արձակեն գերիներին», — ասվում է հոդվածում։