f

Անկախ

Իրանն Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի վերաբերյալ ուղերձ է հղել. Axios


Իրանը շաբաթ օրն ուղերձ է հղել Իսրայելին՝ ընդգծելով, որ չի ցանկանում, որպեսզի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմն էլ ավելի սրվի, բայց պետք է միջամտի, եթե Իսրայելի գործողությունը Գազայում շարունակվի, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու դիվանագիտական ​​աղբյուրներ:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Բեյրութում հանդիպել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի բանագնաց Թոր Վեննեսլանդի հետ, հայտնել են երկու դիվանագիտական ​​աղբյուրներ:

 

 

Վեննեսլանդը կոչ է արել Ամիր Աբդոլլահյանին օգնել կանխել Գազայի և Իսրայելի հակամարտությունների տարածումը դեպի ավելի լայն Մերձավոր Արևելքի տարածաշրջան:

Իրանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի և ցանկանում է օգնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը:

Բայց միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանն ունի իր կարմիր գծերը։ Նա ասել է, որ եթե Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվի, և հատկապես, եթե Իսրայելը կատարի Գազայի հատվածում ցամաքային հարձակման իր խոստումը, Իրանը պետք է պատասխան տա:

Վենեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբիին և այլ պաշտոնյաների և փոխանցել Իրանի ուղերձը, հայտնել են աղբյուրները:

Վեննեսլանդի գրասենյակը հաստատել է, որ նա շաբաթ օրը հանդիպել է Ամիր Աբդոլլահյանի հետ՝ ասելով, որ իրենք քննարկել են «պատանդներին ազատելու, լարվածությունը թուլացնելու և հակամարտությունը ավելի լայն տարածաշրջանում կանխելու դիվանագիտական ​​ջանքերը»:

պաղեստինա-իսրայելական հակամարտություն Իրան Հոսեյն Ամիր Աբդոլլահյան Աշխարհում

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին