Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում գործողությունների ընդլայնման և լայնածավալ ցամաքային գործողությունների մեկնարկի մասին, գրում է Haaretz-ը։
«Իսրայելական բանակի գումարտակները և զինվորները տեղակայված են ամբողջ երկրում և պատրաստ են բարձրացնել զորքերի պատրաստվածության մակարդակը պատերազմի հաջորդ փուլերին՝ շեշտը դնելով զգալի ցամաքային գործողությունների վրա», - աղբյուրի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանական գերատեսչությունը:
Այժմ ՑԱԽԱԼ-ի ուժերը պատրաստվում են հարձակողական ծրագրերի իրականացմանը։