f

Անկախ

ԵԽԽՎ-ն հերթական անգամ ի ցույց է դրել Ադրբեջանի նկատմամբ անաչառ մոտեցում ցուցաբերելու անկարողությունը․ Բաքվի արձագանքը «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևի ընդունմանը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը։

«Մենք վճռականորեն մերժում ու խստորեն դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 2517 (2023) բանաձևը և թիվ 2260 (2023 թ.) խորհրդատվությունը։ Այս կառույցը հերթական անգամ ի ցույց է դրել Ադրբեջանի նկատմամբ անաչառ մոտեցում ցուցաբերելու անկարողությունը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն շարունակում է «անհիմն խոսակցությունների և տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության» (չակերտները՝ Tert.am-ի) վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն։

Ըստ պաշտոնական Բաքվի, այս փաստաթուղթն «ակնհայտորեն հակասում է Եվրոպայի խորհրդի հիմնական որոշումներին և փաստաթղթերին» (չակերտները՝ Tert.am-ի)։ Ավելին, ինչպես պնդում է ԱԳՆ-ն, «հակաահաբեկչական գործողության հանգեցրած իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունն ու Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի հարգումն ու տեղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկված քայլերի անտեսումը վկայում են Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի երկարաժամկետ կանխակալ վերաբերմունքի մասին» (չակերտները՝ Tert.am-ի)։

«ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժվելու վերաբերյալ և Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերյալ Հայաստանի հայցերը, անընդունելի են: Ավելին, մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի վրա լույս չսփռելը, ականների սպառնալիքը, որը 44-օրյա պատերազմից հետո զոհերի թիվը հասցրեց 333-ի, և նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներում գրանցված ավերածությունների չափը խորապես մտահոգիչ են», - նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ «ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի կոչերը» (չակերտները՝ Tert.am-ի)։

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, ԵԽԽՎ-ն պետք է «դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը» (չակերտները՝ Tert.am-ի), որոնք «խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները» (չակերտները՝ Tert.am-ի)։

«Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդյունավետ են և չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման և «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» (չակերտները՝ Tert.am-ի) հայ բնակչության վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղությամբ», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Վերոնշյալ բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

Ադրբեջանի ԱԳՆ ԵԽԽՎ բանաձև Արցախ հումանիտար աղետ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին