Ադրբեջանը միշտ իր ավանդն է ներդրել թյուրքական աշխարհի սերտ միավորման գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Կիպրոսի օկուպացված մասի ղեկավար Էրսին Թաթարին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիեւը նաեւ նշել է, որ Ադրբեջանն «այսուհետ եւս կաջակցի թյուրքական աշխարհի միասնության գաղափարներին»։