Պաղեստինի առողջապահության նախարարությունը շաբաթ առավոտյան տեղեկացրել է, որ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ պատերազմն սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1 900 մարդ։
Միայն ուրբաթ զոհվել է 256, վիրավորվել 1 788 մարդ։ Նշվել է, որ զոհերից 20-ը երեխաներ են։