f

Անկախ

«Հրապարակ». Երդմնակալությունը տոն է աշխատողների համար. միջոցառմանը «սովորական մահկանացուներին» աշխատանքի չեն կանչել


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությանը ոչ միայն լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել, այլեւ աշխատակազմը ներկա չի եղել: Նախորդ օրը քաղաքապետարանի աշխատակազմի մի մասին ասել են՝ կարող եք վաղը չգալ աշխատանքի, մյուս մասին ասվել է` կգաք 14։00-ից հետո, երբ երդմնակալությունն ավարտված լինի։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, ամենայն հավանականությամբ, «սովորական մահկանացուներին» աշխատանքի չեն կանչել, որ լրացուցիչ ռեսուրս չծախսեն, ասենք, նրանց ստուգելու, հետեւելու վրա։

Փաշինյանի անվտանգությունը պահպանող ուժայինները, նրա մասնակցությամբ արարողությունների ժամանակ, շներով եւ մետաղորսիչ սարքերով ստուգում են տարածքն ու միջոցառման մասնակիցներին, որը ժամանակ է պահանջում։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ սովորական աշխատանքային օր է եղել` աշխատակազմն աշխատանքի է գնացել առավոտյան՝ սովորական ժամին։ Սակայն մենք զանգահարեցինք քաղաքապետարանի բազմաթիվ համարներով, եւ ժամը 2-4-ն ընկած հատվածում մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ Իսկ բաժիններից մեկի աշխատակցի անձնական հեռախոսին զանգելով տեղեկացանք, որ նա տանն է` երդմնակալության օրվա կապակցությամբ «հանգստանում» է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Երևանի քաղաքապետարան երդմնակալության արարողություն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին