f

Անկախ

«Ժողովուրդ». Կարեւորը Մելիքբեկյանն է. ֆուտբոլը կսպասի


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հինգշաբթի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց «Եվրո 2024»-ի իր խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին՝ ցուցադրելով իր վատագույն խաղերից մեկը: Նկատենք, որ այսօր ունենք ազգային թիմ, որը նույնիսկ հայախոս չէ. գերիշխում է ռուսերենը, հետո հայերենն ու իսպաներենը, ազգային հավաքականի կազմում դաշտ դուրս եկած խաղացողների հայկական ֆուտբոլային դպրոցը ներկայացնողները փոքրամասնություն են՝ ի հակադրում նատուրալիզացվածների ու սփյուռքում ծնվածների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քաղաքականության կամ դրա բացակայության արդյունքում շատ վատ հանդիպումներ են անցկացնում հավաքականի ռեզերվը, վաղվա օրը համարվող տարբեր տարիքային հավաքականները: Այսպես, մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին պարտվում է Իռլանդիայի իրենց հասակակիցներին խոշոր հաշվով (4:0), այսօր կխաղա Շվեյցարիայի դեմ, ու չկա մասնագետ, որը դրական արդյունք է ակնկալում:

Այս հավաքականն անցած տարի 7:0 պարտվել է Նորվեգիային, 4:0՝ Իռլանդիային, եւ 2:5 հաշվով ավարտել է խայտառակ պարտությունների շարքը Բելառուսի հավաքականի դեմ խաղում: Խայտառակ պատկեր է նաեւ 21 տարեկանների ազգային թիմի պարագայում. այս թիմի մրցակիցներն են Ռումինիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, ու կրկին լավ արդյունքներ ակնկալելը դժվար է: Չներկայացնելով այս ու մյուս տարիքային թիմերի գրանցած արդյունքները՝ պարզ է, թե ինչպիսին է լինելու մեր ազգային հավաքականի ապագան. հետո գալու են ֆեդերացիայի ղեկավարներն ու ասեն, որ մեր միակ ճանապարհը Սփյուռքի ու նատուրալիզացված «հայերի» հավաքական ունենալն է՝ «դե կադրեր չկան» հիմնավորմամբ:

Իսկ կադրեր չկան ֆեդերացիայի աշխատանքի բացակայության պատճառով, որոնք համոզում են, որ կարեւորն այսօր երկու նոր մարզադաշտ կառուցելն է (ինչը միլիարդների շրջանառություն է եւ «անվերահսկելի» ֆինանսներ) ու պատրաստվելը այս տարվա վերջին կայանալիք ՀՖՖ նախագահի հերթական ընտրություններին, որի ընթացքում իշխանությունների ձեռամբ նորից ընտրելու են Արմեն Մելիքբեկյանին, քանզի կարեւոր չէ, թե ինչ արդյունք կա ֆուտբոլում, եւ ինչ խայտառակ ձախողումներ են: Կարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոհ է ոլորտը տապալած Մելիքբեկյանից՝ որպես ինքնուրույնություն չդրսեւորող ղեկավար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արմեն Մելիքբեկյան ֆուտբոլ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին